ՌԴ ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-գնդապետ Ռաշիդ Նուրգալիեւի՝ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում արտառոց դեպք է գրանցվել: Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ու Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Գիզիրյանը ցանկացել են իրենց բարձրաստիճան հյուրին առյուծի էգ ձագ նվիրել: Երկարատեւ փնտրտուքներից հետո, ի վերջո, նրանք Գագիկ Ծառուկյանի «անձնական գազանանոցից» գտել են նվերը: Բայց օդանավակայանում, երբ արդեն այդքան փափագած նվերը ցանկացել են իրենց հետ տանել, առյուծի վզին կապած պարանն այնքան ուժգին է ձգվել, որ կենդանին խեղդամահ է եղել: Հիմա ՀՀ ոստիկանապետն ու 6-րդ վարչության պետը նոր առյուծ են փնտրում՝ ՌԴ ՆԳ նախարարին նվիրելու համար: Գագիկ Ծառուկյանին խորհուրդ ենք տալիս այլեւս առյուծ չնվիրել: Հայերիս վրա փիղը չի գալիս, ռուսների վրա էլ՝ առյուծը: