«Մտահոգիչ նշաններ կան, որ Հայաստանը հետաքրքրված չէ հայ-ադրբեջանական, ԼՂ հարցերի խաղաղ կարգավորմամբ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստի ժամանակ: «Հայաստանը, ցուցաբերելով ապակառուցողական մոտեցում, շարունակում է խուսափել խաղաղ կարգավորումից եւ ավելացրել է հրադադարի խախտման դեպքերը: Անցած հունվարի 25-ին Սոչիում ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հայկական կողմը խնդրեց իրեն 2 շաբաթ ժամանակ տրամադրել 2009թ. դեկտեմբերի վերջին եւ 2010թ. հունվարի սկզբին ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից ՀՀ-ին ու Ադրբեջանին ներկայացված Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ որեւէ դիրքորոշում արտահայտելու համար: Անարդյունք եղավ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների այս տարվա վերջին հանդիպումը եւս»,- ասել է նա` հավելելով, թե ՀՀ-ն մինչեւ օրս շարունակում է ձգձգել համանախագահներին պատասխանելը: