Մեր տեղեկություններով՝ Վլադիմիր Գասպարյանի փոխարեն հնարավոր է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակվի նրա տեղակալ Հայկ Ստեփանյանը: Շրջանառվում է նաեւ ՌՈ Կոտայքի մարզային կայազորի ղեկավար Ռոմիկ Մկրտումյանի անունը: Իսկ մեր թղթակցի հարցին, թե որպես պաշտպանության նախարարի տեղակալ՝ Վ.Գասպարյանը հատկապես ո՞ր ոլորտն է համակարգելու, ՊՆ Տեղեկատվության վարչությունից չեն պատասխանել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Վ.Գասպարյանի լիազորությունների ներքո են լինելու նույն Ռազմական ոստիկանությունը, ՊՆ հատուկ քննչական ծառայությունը: Նա վերահսկելու է նաեւ Զինդատախազության աշխատանքները: