Նոր նշանակումներ

05/10/2010

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով, պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ` ազատվելով ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից: