Երկաթուղին կբացվի՞

16/10/2005

Երկաթուղու աբխազական հատվածի վերականգնմանը պետք է մասնակցեն Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի գործարարները: Այս մասին երեկ հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով՝ այս տարվա հոկտեմբերի վերջին ավարտին կհասցվեն երկաթուղու աբխազական հատվածի ուսումնասիրման աշխատանքները, կճշտվեն կառուցվելիք կամ վերականգնման ենթակա հատվածները: Խոսելով վրացական կողմի հիմնական պահանջի մասին՝ փախստականների վերադարձը Աբխազիայի ապաշրջափակման դիմաց, Լեւիտինն ընդգծեց, որ ՌԴ-ն մտադիր է դիմել վրացական իշխանություններին, որպեսզի փախստականների վերադարձն անմիջականորեն չկապվի երկաթուղու վերականգնման հետ. «Հակառակ դեպքում` երկաթուղին երբեք չի վերականգնվի: Կարծում եմ՝ վրացական կողմը դա հասկանում է»: Իսկ Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ Վրաստանը տվել է իր համաձայնությունը՝ շահագործելու երկաթուղու աբխազական հատվածը: