Ստամբուլի ոստիկանությունը Աքսարայ թաղամասի ժամանցային վայրերից մեկում իրականացրած գործողության ընթացքում բերման է ենթարկել մարմնավաճառությամբ զբաղվող 15 կնոջ: Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ, Ոստիկանություն տեղափոխված 15 կանանցից 7-ը եղել են օտարերկրացի, այդ թվում` Ուկրաինայից, Մոլդովայից եւ Ուզբեկստանից: Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ մարմնավաճառությամբ զբաղվող օտարերկրյա կանանց մեջ եղել են ինժեներներ եւ ճարտարապետներ, ովքեր նշել են, թե հեշտ գումար աշխատելու համար ընտրել են Թուրքիան: