5 տարի անց

05/10/2010

«Ժամանակն է, որ պաշտոնական Բրյուսելը հստակ որոշում կայացնի Թուրքիայի անդամակցության վերաբերյալ»,- երեկ հայտարարել է Թուրքիայի պետնախարար, Եվրամիությունում այդ երկրի բանագնաց Էգեմեն Բաղիշը եւ ընդգծել, որ պաշտոնական Անկարան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորություններին:2005 թվականին պաշտոնական Բրյուսելն ու Անկարան Լյուքսեմբուրգում սկսեցին բանակցությունները անդամակցության շուրջ: Գործընթացը, սակայն, մի շարք ոլորտներում սառեցվեց` Կիպրոսի հարցի, ինչպես նաեւ՝ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրների պատճառով: «Մենք մտադիր չենք ետ կանգնել այս ճանապարհից, եւ կգնանք մինչեւ լիակատար անդամակցություն,- հայտարարել է Բաղիշը` ավելացնելով,- Վերջին տարիների բարեփոխումներից հետո Թուրքիան դարձել է առավել ազատական, տնտեսապես հզոր եւ ծանրակշիռ` արտաքին քաղաքականության ոլորտում»: