Թուրքիայի Բուրդուր քաղաքի դպրոցներից մեկի տնօրենն արգելել է 15-ամյա Մուսա Ջանին ձիով գնալ դպրոց: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` 15-ամյա Մուսա Ջանն արդեն չի կարող ամեն օր դասի գնալ իր սիրելի «Քամի» անունով ձիով: Դպրոցի տնօրեն Սամի Բյուլբյուլն արգելել է Մուսային ձիով գալ դպրոց, քանի որ ձին կարող է վնաս հասցնել աշակերտներին: Մուսա Ջանը նշել է, թե շատ է տխրել, որ այլեւս չի կարող ձիու հետ գնալ դպրոց: «Ես ձիով էի գնում դպրոց, որպեսզի ձին մի քիչ մաքուր օդ շնչի եւ զբոսնի: Երբ մտնում էի դպրոց, ձին հանձնում էի ընկերոջս, ով դասի վերջում ինձ էր վերադարձնում այն»,- նշել է 15-ամյա Մուսան: