Անշարժ գույքի շուկայի Նյու Յորքի մագնատը հայտնվել է միջազգային սեքսուալ սկանդալի կենտրոնում. նրան կասկածում են թանկարժեք մարմնավաճառների հետ կապի մեջ: Այդ մասին գրել է «NYDailyNews»-ը: Ըստ պարբերականի` 57-ամյա Թեֆթիկ Արիֆը ձերբակալվել է Թուրքիայում: Նրան մեղադրում են հարուստ գործարարների եւ արեւելաեվրոպական մոդելների միջեւ հանդիպումներ կազմակերպելու մեջ` 60 մլն-անոց զբոսանավում, որը պատկանում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Արիֆը եղել է այն 10 անձանց շարքում, որոնց ձերբակալել են մարմնավաճառների հետ կապի մեջ լինելու մեղադրանքով: Դատախազ Հուսիֆ Հաքքի Դողանը հայտնել է, որ «Սավարոնա» զբոսանավը երկու անգամ օգտագործվել է սեքս-երեկույթների համար: Գործարարները 3-10 հազար դոլար են վճարել կանանց հետ երեկո անցկացնելու համար: Արիֆի փաստաբանը հայտնել է, որ նրան զրպարտում են, եւ իր պաշտպանյալը մտադիր է պաշտպանվել մինչեւ վերջ: