2010-ի սեպտեմբեր ամսին ՀՀ պետբյուջե է մուտքագրվել մոտ 60 մլրդ դրամ` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, ըստ որի՝ սեպտեմբերի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
Մասնավորապես, 2009թ. համեմատ, այս տարվա սեպտեմբերին հավաքագրվել է ավելի քան 4 մլրդ դրամով ավելի հարկ: Սոցիալական ապահովագրության վճարների մասով եւս գերակատարում է արձանագրվել. սեպտեմբերին հավաքագրվել է 9.6 մլրդ դրամ սոցիալական ապահովագրության վճար, ինչը մոտ 900 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը: