«Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ռուս քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին`ավելացնելով, թե Ադրբեջանի կողմից զինված հարձակումը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ անիմաստ քայլ է։ «Բոլորն իրենց տնտեսական շահերն ունեն, որոնք շրջանցելը ճիշտ չէ, ուստի իրատեսական չէ կարծիքը, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններ կսկսի՝ անտեսելով այս ամենը: Մի խանգարեք Իլհամ Ալիեւին՝ ներշնչել իր հասարակությանը, որ ինքը հաջողված ու վճռական քաղաքական գործիչ է: Ինչո՞ւ եք դուք` հայերդ, խառնվում Ադրբեջանի ներքին գործերին: Կա հզոր քաղաքական գործիչ Իլհամ Ալիեւ, նա բացատրում է իր հասարակությանը, որ եթե որեւէ մեկը խանգարի իրեն, կպատժվիգ Ինչո՞ւ եք նրան խանգարում, մարդն իր ժողովրդի համար մշակած ռազմավարություն ունիգ»,- ասել է նա: Գանապոլսկիի խոսքով` չպետք է մոռանալ նաեւ այն հանգամանքը, որ հարձակմանը կհաջորդի նաեւ միջազգային հանրության խիստ արձագանքը, իսկ Ադրբեջանը դա անտեսել չի կարող: Ըստ նրա` Ադրբեջանը չի կարող հաշվի չնստել նաեւ տնտեսական կորուստների հետ, որոնք անխուսափելի կլինեն՝ զինված հարձակման դեպքում. «3 քառակուսի մետր վիճելի տարածքը չարժե 3 տրիլիոն կորսված գումարի, իսկ ես կարծում եմ, որ Իլհամ Հեյդարովիչը շատ խելացի քաղաքական գործիչ է, ու նրա հիանալի հատկանիշներից մեկն այն է, որ նա փող հաշվել գիտե»: