«ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման հիմքում դրված է եղել երկխոսության համար անհրաժեշտ պլատֆորմի գաղափարը, սակայն իրավիճակն աշխարհում այնքան արագ է փոփոխվում, որ այսօր, ըստ իս, կարելի է հստակ ասել, որ ՄԽ-ն իրեն չի արդարացնում»,- Panorama-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Նիկոլայ Զլոբինը: Ըստ նրա` գլոբալ փոփոխությունները բերել են նրան, որ Մինսկի խումբն այսօր քննարկում է այն խաղի կանոնները, որն արդեն գոյություն չունի. խաղն ավարտվել է: Ու թեեւ կարելի է որոշակի համաձայնությունների գալ կամ ինչ-որ մեխանիզմներ մշակել, բայց դա, ըստ Ն.Զլոբինի, ոչ մի արդյունք չի տա. «Այն խաղը, որի շրջանակում գոյություն ուներ Մինսկի խումբը, ավարտվել է, թեեւ չեմ բացառում, որ սխալվում եմ այս իմաստով»: