Ինքնասպան է եղել

02/10/2010

Նյու Ջերսիի «Rutgers» համալսարանի առաջին կուրսի ուսանող, երաժիշտ Թիլեր Քլեմենթին ինքնասպան է եղել, երբ իմացել է, որ իր երկու համակուրսեցիները գաղտնի նկարահանել են իրեն տղամարդու հետ սեռական հարաբերության ժամանակ եւ տեսագրությունը տարածել են ինտերնետում: Սեպտեմբերի 22-ին 18-ամյա Թիլերի դրամապանակը գտել են Ջորջ Վաշինգտոն կամրջի մոտ: Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է մեկը իրեն ցած նետում կամրջից: Նրա մարմինը գտել են Հադսոն գետում սեպտեմբերի 29-ին: Նշենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում, այդ տեսանյութն ինտերնետում տարածողներ Դարում Ռավիին եւ Մոլի Վեյին սպառնում է մինչ 5 տարվա ազատազրկում: «Գեյերի իրավունքների պաշտպանության» կազմակերպության ներկայացուցչի խոսքով` սա համազգային խնդրի առկայության ահազանգ է. երիտասարդներն ինքնասպան են լինում, քանի որ մարդիկ ծաղրում են նրանց սեռական կողմնորոշման համար: