Բռնել-նստացնել

30/09/2010

ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը երեկ Երեւանում մեկնարկած ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանում հայտարարել է, որ մինչեւ 2012թ. մի շարք ստուգումներ են իրականացվելու, այդ թվում նաեւ՝ վերջերս ՀՀ ու ՌԴ նախագահների միջեւ կնքված առեւտրատնտեսական մի շարք պայմանավորվածությունների եւ ՌԴ-ի ռազմաբազայի գործունեության ու պահպանման, հիդրոէներգետիկայի բնագավառներում: Ըստ նրա` կոռուպցիոներներ կան թե՛ Հայաստանում, թե՛ ՌԴ-ում. «Հարկավոր է բռնել ու նստացնել, առավել եւս, որ հայ կոռուպցիոներներ Մոսկվայում էլ շատ կան»,- ասել է Ստեպաշինը` հավելելով, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ստորագրվելու է համատեղ ստուգումների ծրագիր: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե ՀՀ Վերահսկիչ պալատը նպաստում է, որպեսզի հասարակությունում կրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, եւ դա, ըստ նրա` նրանից է, որ «բոլորը գիտեն, որ ՎՊ-ի հայտնաբերած ցանկացած խնդիր բաց քննարկման է ենթարկվում»: