Սատարելու են

30/09/2010

ՀՀԿ-ն չի քննարկել, թե ինչպես է քվեարկելու ԱԺ փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Սամվել Բալասանյանի թեկնածությանը: Երեկ այս մասին «7 օր» կայքին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Հանրապետականն այդ հարցը չի էլ քննարկել, որովհետեւ կոալիցիոն հուշագրով ԱԺ փոխխոսնակի պաշտոնը ԲՀԿ-ինն է: Թե ԲՀԿ-ն ո՞ւմ կառաջադրի, կարծում եմ՝ ԲՀԿ-ի ներքին խնդիրն է: Մենք «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերների հետ որեւէ հակասություն չունենք, աշխատում ենք նորմալ մթնոլորտում եւ այդ պաշտոնում էլ հավակնություններ չունենք: Եթե հավակնություններ ունենայինք, մենք ինքներս կհայտարարեինք: Հանրապետականը`որպես կոալիցիոն ուժ, կարծում եմ, կսատարի ԲՀԿ-ի ներկայացրած թեկնածուին»: