Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Տաշքենդում երեկ ասել է, թե Ադրբեջանի համար շատ կարեւոր է Ուզբեկստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Արդեն խոսել եմ այս մասին եւ մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ մենք շատ երախտապարտ ենք Ուզբեկստանի հետեւողական, սկզբունքային եւ հաստատուն դիրքորոշման համար, ինչպես նաեւ այն հարցում, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի չափորոշիչների եւ սկզբունքների շրջանակներում»,- ասել է Ալիեւը: