– Պարզվում է` չափից դուրս հասած-դեղնած վարունգը բավական օգտակար հատկություններ ունի: Այնպես որ, պետք չէ շտապել այն դեն նետել: Դեղնած վարունգից օրգանիզմը ամրացնող հրաշալի դեղամիջոց կարող եք պատրաստել, որը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, օրգանիզմը պաշտպանում է տարբեր հիվանդություններից, հասուն տարիքի մարդկանց մոտ բարձրացնում է տոնուսը: Եվ այսպես. 2 կգ հասած-դեղնած վարունգը լավ լվացեք, կեղեւով հանդերձ մսաղացով անցկացրեք, լցրեք 3 լիտրանոց ապակե տարայի մեջ, վրան ավելացրեք 0,5 լիտր լավ կոնյակ: Տարայի գլխիկը ծածկեք 3 տակ ծալված թանզիֆե կտորով, ապա 10 օր թողեք արեւի տակ: Ամեն օր խառնեք զանգվածը: Այնուհետեւ քամեք, եւ լուծույթը ամեն օր քաղցած ստամոքսին` ուտելուց 30 րոպե առաջ, 1-2 ճ/գ չափով խմեք: Լուծույթը մեծ քանակությամբ կալիում եւ ֆոսֆոր է պարունակում, որոնք շատ անհրաժեշտ են սրտի եւ մկանների աշխատանքի, հոդերի, նյարդերի, գլխուղեղի համար: Հիշեք, որ կոնյակը պետք է իսկապես լավը լինի:
– 40 տարեկանից հետո որոշ հիվանդություններ սկսում են «գլուխ բարձրացնել»: Այլեւս պետք է ուշադիր լինել եւ հետեւել սննդին, առողջությանը: Սիրտ-անոթային հիվանդություններ են ի հայտ գալիս: Օրգանիզմը, նման դեպքերում, պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել խոլեստերինի վնասակար նստվածքներից: 1/2 բաժակ սամիթի սերմերը սրճաղացով փոշու չափ մանրացնել, ավելացնել 1 ճաշի գդալ կատվախոտի արմատ (սրճաղացով մանրացրած): Այս ամբողջը խառնել 2 բաժակ բնական-թարմ մեղրի հետ, ապա բացել 0,5 լիտր տաք ջրի մեջ: 1 օր պահել մութ տեղում, ապա տեղադրել սառնարանում: Օրը 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ 2 ճաշի գդալով ուտել 21 օրվա ընթացքում: Սամիթի սերմը լավագույնս լուծում է խոլեստերինը: Մեղրը օրգանիզմը հարստացնում է անհրաժեշտ հանքանյութերով, կատվախոտը հեռացնում է նյարդերի եւ մկանների սպազմները:
Առողջ եղեք: