Այս հնագույն դեղատոմսերը կոսմետոլոգների գաղտնարաններում են պահվել:
– Անհրաժեշտ է` 500 գրամ ձիթապտղի յուղ, 50 գրամ կետաճարպ (սպորմացետ), կակաոյի 50 գրամ յուղ, 50 գրամ (1 ճ/գ) բրդաճարպ (լանոլին), 50 գրամ մեղրամոմ: Բոլորը միասին լցնել էմալապատ պնակի մեջ, գոլորշու վրա տաքացնել, սակայն չեռացնել: 1 ճ/գ բորակը (բուրա) 1,5 բաժակ ջրի հետ խառնել եւ 30 րոպե մարմանդ կրակի վրա եռացնել: Թողնել սառչի մինչեւ 50%, այնուհետեւ 60% տաքության վերոնշյալ յուղերի խառնուրդի հետ խառնել: Հենց որ սառչի` հարիչով (միկսե) լավ խառնեք: Այս քսուքի մեջ կարող եք ավելացնել վիտամիններ E, B1, B2, D, B6. յուրաքանչյուր վիտամինից` 20 գրամ` յուրաքանչյուր 0,5 լիտր քսուք-յուղի հաշվարկով (կամ` 3-4 ամպուլա` 0,5 քսուք-յուղի մեջ): Եթե հաջորդ օրը քսուքը շատ պինդ լինի, ապա կարող եք ձիթապտղի յուղ ավելացնել: Այս քսուքը ոչ միայն հրաշալի միջոց է ցանկացած տիպի մաշկի խնամքի համար, այլեւ բուժում է ալերգիաները:
– Ստորեւ ներկայացվող քսուքների դեղատոմսերն առաջին հայացքից կարող են նույնը թվալ, սակայն տարբեր հատկություններ ունեն: Անհրաժեշտ է` 500 գրամ ձիթապտղի յուղ, 25 գրամ կետաճարպ (սպերմացետ), 50 գրամ (1 ճ/գ) բրդաճարպ (լանոլին), 75 գրամ մեղրամոմ, 50 գրամ ջուր, 0,5 ճ/գ բորակ (բուրա), 10 գրամ վիտամին A, 10 գրամ վիտամին D: Բոլորը միասին լցնել էմալապատ պնակի մեջ, գոլորշու վրա տաքացնել, սակայն չեռացնել: Թողնել սառչի եւ օգտագործել:
– Անհրաժեշտ է` 500 գրամ ձիթապտղի յուղ, 85 գրամ կետաճարպ (րտպՐՎՈՓպՑ), 40 գրամ կակաոյի յուղ, 20 գրամ մեղրամոմ, 80 գրամ բրդաճարպ (սՈվՏսՌվ), 170 գրամ ջուր, 1,5 թ/գ բորակ (ոցՐՈ): Բոլորը միասին լցնել էմալապատ պնակի մեջ, գոլորշու վրա տաքացնել, սակայն չեռացնել: Թողնել սառչի եւ օգտագործել:
– Անհրաժեշտ է` 500 գրամ ձիթապտղի յուղ, 140 գրամ կետաճարպ (սպերմացետ), 80 գրամ կակաոյի յուղ, 80 գրամ բրդաճարպ, 40 գրամ մեղրամոմ, 10 գրամ գերչակի յուղ (կաստորովոյե մասլո), 0,8 գրամ բորաթթու, 350 գրամ ջուր, 4-ական գրամ վիտամիններ E, D: Բոլորը միասին լցնել էմալապատ պնակի մեջ, գոլորշու վրա տաքացնել, սակայն չեռացնել: Թողնել սառչի եւ օգտագործել:
– Անհրաժեշտ է` 500 գրամ ձիթապտղի յուղ, 300 գրամ կակաոյի յուղ, 300 գրամ կետաճարպ (սպերմացետ) կամ բրդաճարպ` լանոլին, 4-5 ամպուլա ալոէի լուծույթ կամ հյութ, 4 ամպուլա ընկերքի լուծույթ (էկստրակտ պլացենտի), 20 գրամ վիտամին A, 6 գրամ վիտամին D, 10 գրամ վիտամին E, Ռինգեր-ի (կոնսերվանտ) 10-20 հաբ, եւ թորած ջուր: Բոլորը միասին լցնել էմալապատ պնակի մեջ, գոլորշու վրա տաքացնել, սակայն չեռացնել: Թողնել սառչի եւ օգտագործել:
– Դեղատոմս՝ ըստ Վ. Վոստոկովի: Անհրաժեշտ է` 100 գրամ նուշի յուղ, 25 գրամ մեղրամոմ, վարդագույն ջուր: Նուշի յուղը եւ մեղրամոմը լցրեք էմալապատ պնակի մեջ: Թույլ կրակի վրա եռացրած ջրով տարա դրեք եւ պնակը տեղադրեք մեջը: Հենց որ մեղրամոմը հալվի, հեռացրեք պնակը կրակից, թողեք սառչի: Լավ խառնեք` կաթիլ-կաթիլ ավելացնելով վարդագույն ջուրը, այնքան, որ թանձր քսուք ստացվի:
– Դեղատոմս՝ ըստ Վ. Վոստոկովի: Անհրաժեշտ է` 100 գրամ ձիթապտղի յուղ, սոճու 25 գրամ խեժ (սմոլա սոսնի), 35 գրամ մեղրամոմ, 35 գրամ վարդագույն ջուր: Բոլորը միասին, բացի վարդագույն ջրից, լցնել էմալապատ պնակի մեջ, գոլորշու վրա տաքացնել, սակայն չեռացնել: Ընթացքում լավ խառնեք, որպեսզի մեղրամոմը եւ խեժը լուծվեն: Լավ տաքացնելուց հետո ստացված զանգվածի վրա կաթիլ-կաթիլ ավելացրեք վարդագույն տաք ջուրը: Խառնելով սառեցրեք եւ ավելացրեք 5 կաթիլ բենզոինի խեժ (բենզոյնայա սմոլա, ծառատեսակ), եւ 1 գրամ ձիթապտղի յուղի մեջ ավելացրած A եւ D վիտամիններ:
– Դեղատոմս՝ ըստ Լ. Շերբակովայի: 5 գրամ ալոէի փոշին խառնեք 20 գրամ վարդագույն ջրի հետ, ապա ավելացրեք 10 գրամ բնական մեղր եւ 40 գրամ թորած ջուր: Եռացող ջրի գոլորշու վրա պահեք, լավ խառնեք, ավելացրեք 50 գրամ բրդաճարպ: Որոշ կոսմետոլոգների կարծիքով՝ այս քսուքը ժամանակին պատրաստվել է Կլեոպատրայի համար:
– Վարդի թերթիկներով դեղատոմս: 8-10 վարդերի կոկոնների տերեւները առանձնացնել, մսաղացով անցկացնել, տրորել-ճզմել 100 գրամ մարգարինի եւ 10 գրամ մեղրամոմի հետ: Ձիթապտղի 2 թ/գ յուղի մեջ ավելացնել վիտամին A-ն, եւ ստացված զանգվածները միմյանց խառնել: Ալերգիաների եւ ճարպոտ մաշկի դեպքում այս քսուքը խորհուրդ չի տրվում: