Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում, Նոր Նորքի Գայի պողոտայի եւ Գյուլիքեխվյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի երիտասարդի եւ հեռացել: Երիտասարդը գանգի օլիտրավմայով եւ դեմքի ոսկրերի կոտրվածքով տեղափոխվել է Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն մինչ այդ նա արդեն մահացած է եղել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` մահացած երիտասարդը
24-ամյա Արամ Արկադիի Խաչատրյանն է: Նա աշխատել է «Գառնի կոլա» ընկերությունում՝ որպես «Ռոք-արմ» ՍՊԸ համակարգչային կենտրոնի ղեկավար: