Չկայացած տնտեսություն

28/09/2010

«Ակնհայտ է, որ մեր տնտեսության խնդիրները այլեւս կոսմետիկ միջոցներով հնարավոր չէ փակել: Ճգնաժամը ցույց տվեց, որ մենք ունենք համակարգային հիմնախնդիրներ եւ չկայացած տնտեսություն»,- խոսելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին՝ մեր թղթակցին ասել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանը: «Այս խնդիրները չես կարող լուծել այն մեթոդներով, որոնք օգտակար են ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Այդ երկրները ունեն կայացած տնտեսություն, եւ նրանց դեղատոմսերը մեզ վրա չեն ազդում: Չես կարող տալ անալգին հիվանդին, որի գլուխը ցավում է, որովհետեւ հիվանդի գլխացավը նրանից է, որ հիվանդը րոպեն մեկ ընկնում է յոթերորդ հարկից: Դու պետք է այնպես անես, որ հիվանդը չընկնի»,- ասել է տնտեսագետն ու պետությանը ելքեր առաջարկել` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: