Հրաժարական է տվել

28/09/2010

2008թ. անկախություն հռչակած Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն երեկ հրաժարական է տվել: Ըստ «Ֆրանս պրեսի»` ուրբաթ օրը Կոսովոյի սահմանադրական դատարանը մասամբ հրապարակել է իր վճիռը, որի համաձայն՝ Սեյդիուն խախտել է Կոսովոյի սահմանադրությունը` 2006թ. նախագահ ընտրվելուց հետո պահպանելով «Կոսովոյի ժողովրդավարական լիգա» կուսակցության ղեկավարի պաշտոնը: