Սեփական երեխայի վրա՞

28/09/2010

Երեկ մի թրքուհի բենզինը լցրել է սեփական երեխայի վրա եւ փորձել հրկիզել նրան հենց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աչքի առջեւ: «Milliyet»-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Թ. Էրդողանը հանդիպումից հետո մոտեցել է իր ավտոմեքենային: Այդ ընթացքում փողոցում հայտնվել է Այթեն Բայրամ անունով մի կին եւ փակելով Էրդողանի ճանապարհը` բենզինը լցրել է սեփական երեխայի վրա ու սպառնացել, որ կայրի նրան, եթե Էրդողանն աշխատանքով չափահովի իր ամուսնուն: Էրդողանը մի քանի րոպե ապշահար դիտել է այդ սրտաճմլիկ տեսարանը: Քիչ անց միջամտել են թուրք իրավապահներն ու Էրդողանի թիկնազորի անդամները եւ կնոջը նստեցնելով ավտոմեքենան` հեռացրել են դեպքի վայրից: