Հույս ունեն

25/09/2010

ԱՄՆ Պետդեպարտամենտն աջակցում է Մեթյու Բրայզայի թեկնածությանը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հաղորդել են Պետդեպարտամենտից: «Մեթյու Բրայզան Պետդեպարտամենտի առաջադրած թեկնածուն է: Նա ունի այդ պաշտոնի համար անհրաժեշտ փորձ եւ որակներ: Պետդեպարտամենտը հույս ունի, որ Սենատը կհաստատի Մեթյու Բրայզայի թեկնածությունը հնարավորինս կարճ ժամկետներում»,- ռադիոկայանին փոխանցել են Պետդեպարտամենտից: Հիշեցնենք, որ սենատոր Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ Սենատում առկախել էին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը: