ՌԴ կառավարությունն ապրիլին որոշում է կայացրել Հայաստանին որպես հումանիտար օգնություն՝ 5000 տոննա ցորեն եւ 1000 տոննա արեւածաղկի ձեթ առաքելու մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ չնայած ՌԴ-ում երաշտ է եղել, պարենի այդ ծավալները շուտով առաքվելու են Հայաստան: Ի դեպ, ՌԴ կառավարությունը հատուցելու է մինչեւ Հայաստանի Դալարիկ կայարան բեռի առաքման ծախսերը, իսկ հետագա տեղափոխման եւ պահպանման ծախսերը պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը, որի համար երեկ Ա. Երիցյանը կառավարությունից 12,2 մլն դրամ է խնդրել: