Ձերբակալել են

25/09/2010

Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ ուժգնանում են հետապնդումները ալիեւյան կլանի կողմից չվերահսկվող մամուլի նկատմամբ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «Միլլի հերեքեթ» («Ազգային շարժում») ընդդիմադիր թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Սամեդ Իբադովին:

Իրավապահները Սամեդ Իբադովին մեքենայությունների մեղադրանք են ներկայացրել: