Քրեական հեղինակություն «Դեդ Հասանը» սեպտեմբերի 21-ին առաջին ցուցմունքներն է տվել քննիչներին` Բոտկինյան հիվանդանոցի իր հիվանդասենյակում: Սեպտեմբերի 23-ին VIP-հիվանդին տեղափոխել են այլ հիվանդանոց: Մոսկվայի լավագույն բժիշկները կարճ ժամանակում արել են ամեն ինչ, որ կարգավորեն 73-ամյա Ուսոյանի առողջական վիճակը: Ըստ «Life News» կայքի` վիրավորված օրենքով գողն արդեն կարողանում է ինքնուրույն վեր կենալ, շարժվել հիվանդասենյակում եւ շփվել մտերիմների հետ: Նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանի կյանքին եւս ոչինչ չի սպառնում: Քննիչների հետ զրույցում Ուսոյանը սեպտեմբերի 16-ի երեկոյան տեղի ունեցած մահափորձի որոշ մանրամասներ է հայտնել: Նրա վիճակն այնքան է լավացել, որ նրան տեղափոխել են մասնավոր կլինիկաներից մեկը: Հատկանշական է, որ այդ կլինիկայում էին փորձում փրկել մեկ այլ օրենքով գողի՝ Վյաչեսլավ Իվանկովի` «Յապոնչիկի», կյանքը, սակայն ապարդյուն: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Դեդ Հասանը» դուրս է գրվել հիվանդանոցից: