Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն ընտանիքով մոտ 2 շաբաթ առաջ մշտական բնակության է տեղափոխվել Կանադա: Մինչ այդ նա պաշտոնապես դիմել էր այդ երկրի իշխանություններին եւ ստացել դրական պատասխան: Առայժմ հայտնի չէ, թե ով պետք է ղեկավարի նվագախումբը: