Շահույթ չի ստանում

16/10/2005

Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով, քանի դեռ դրամն արժեւորվում է, ԿԲ-ն շահույթ ստանալ չի կարող: Դա բացատրվում է նրանով, որ ԿԲ պարտավորությունները դրամով են, իսկ ակտիվները՝ արտարժույթով: Բանկի կապիտալը, որ ձեւավորվում է ակտիվների եւ պարտավորությունների տարբերությամբ, ինքնըստինքյան նվազում է արտարժույթի արժեքավորման դեպքում: Կապիտալի ճեղքվածքը փակելու նպատակով 2006 թվականից ԿԲ-ն թողարկելու է պարտատոմսեր: