ՄԱԿ-ի կարծիքը կարեւոր է

16/10/2005

Հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի մշտական ներկայացուցիչները նամակ են հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարությանը: Նամակին կից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարությանն է ուղարկվել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման մասին այս տարվա մայիսի 25-ին Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը: «Ուրախ կլինենք, եթե այս նամակը եւ նրան կից փաստաթուղթն ընդգրկվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից քննարկվելիք թեմաների ցանկում»,- ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարությանն ուղղված իրենց նամակում նշում են մշտական ներկայացուցիչները: