Ոչ մի արդյունք

23/09/2010

Թուրքիայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել տղամարդկանց 69 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Երկամարտի համաշխարհային ռեկորդով ոսկե մեդալը նվաճել է չինացի Լյաո Հայը: Նա բարելավել է հրում վարժության աշխարհի ռեկորդը: Երկրորդ տեղը գրավել է ռումինացի Նինել Միկուլեսկուն, երրորդ տեղը` թուրք Մեթե Բինայը: Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ղազարյանը հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում գրավել է չորրորդ տեղը: