Փոխադարձաբար

23/09/2010

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը իր առաջին դեսպանատունը բացելու է Հարավային Օսեթիայում: Դեսպանատան ապագա շենքի հիմնաքարի բացման արարողությանը մասնակցել են Մերձդնեստրից ժամանած Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Կամինսկիի գլխավորությամբ պատվիրակությունն ու Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոեւը: Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Կամինսկին հայտարարել է, թե դեսպանատան բացումը մեծ նշանակությունը ունի Մերձդնեստրի համար, քանի որ այն հնարավորություն է ստեղծում Հարավային Օսեթիայի հետ շփումներն էլ ավելի ընդլայնելու հարցում: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտգործնախարար Վլադիմիր Յաստրեբչակն էլ, իր հերթին, նշել է, թե Տիրասպոլում փոխադարձաբար տարածք է հատկացվել Հարավային Օսեթիայի դեսպանատան կառուցման համար: Կողմերը հույս են հայտնել, որ փոխադարձ շփումների սերտացումը հիմք կհանդիսանա լիարժեք դիվանագիտական հարաբերությունների ստեղծման համար: