Արդեն այս տարի՞

23/09/2010

Ռուսաստանն արդեն այս տարի կարող է վերսկսել հացահատիկի արտահանումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` գյուղարդյունաբերական համալիրի ֆինանսական կայունության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթում: Ըստ նրա, հացահատիկի արտահանման էմբարգոն կարող է չեղյալ հայտարարվել բերքահավաքի վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո, երբ պարզ կդառնա նաեւ, թե ինչ ռեսուրսներ ունի Ռուսաստանը: Մեդվեդեւի հայտարարությունը շատ անսպասելի է եղել գյուղատնտեսական շուկայի մասնակիցների համար: Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր, որ ռուսական հացահատիկի արտահանման վերսկսումը հնարավոր կլինի միայն հաջորդ տարվա բերքահավաքից հետո, այսինքն` ոչ շուտ, քան 2011թ. աշնանը: