«Արեւմտյան Նեղոսի տենդի» լաբորատոր հաստատված դեպքերի թիվը Ռուսաստանում հասել է 480-ի: Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Նշենք, որ «Արեւմտյան Նեղոսի տենդը» սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակների միջոցով, ուղեկցվում է տենդով, ուղեղի թաղանթի բորբոքումով, լիմֆադեոպատիայով: Այս վարակի հանդեպ նախատրամադրվածություն ունեն առաջին հերթին թռչունները, մարդիկ եւ կաթնասուն կենդանիները: ՌԴ-ում այս հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ շաբաթ առաջ 386 էր, իսկ այժմ` 480: Վերջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 11-ին: Հիվանդության դեպքերից 26-ն անցել են ծանր կլինիկական պայմաններում, 353-ը` միջին, 92-ը` թեթեւ: