Հերթական զոհը

18/09/2010

Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիպուկահար զենքից եւ խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ):