ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել ռազմավարական հարձակողական սպառազինության մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը: Փաստաթուղթը դրանից հետո ներկայացվելու է Սենատի ամբողջ կազմի դատին: Հանրապետական սենատորները դեմ են արտահայտվել համաձայնագրին` պնդելով, որ դրանով կսահմանափակվեն հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման ԱՄՆ-ի ծրագրերը: Հիշեցնենք, որ ապրիլին Պրահայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրները պետք է մեկ երրորդով կրճատեն իրենց միջուկային սպառազինությունը: