Գնաց Իրան

16/09/2010

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ է ունենալու Իրանի ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ այցը կատարվում է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով: Իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաեւ՝ միջազգային ու տարածաշրջանային հարցեր: Նալբանդյանը Հայաստան կվերադառնա այսօր: