ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 19-ամյակի առիթով: Նա բարձր է գնահատել Կալիֆոռնիայի հայ համայնքի նպաստավոր գործունեությունը` հատկապես «Ոսկե նահանգում» կատարած ներդրումների համար: «Կալիֆոռնիան տարբեր մշակույթների եւ ավանդույթների կենտրոն է: Մեզ համար մեծ պատիվ է միանալ Ձեզ այս հատուկ առիթը տոնելիս: Կալիֆոռնիայի ժողովրդի անունից Ձեզ ցանկանում եմ հաջողություն ապագայում»,- ասել է Շվարցենեգերը: