Հեռախոսով

16/09/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսով շնորհավորել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ծննդյան 45-ամյակը: «ՀՀ-ում խորապես երախտապարտ են Ձեզ` հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք կհաղորդի մեր բազմաբնույթ համագործակցության հետագա առաջընթաց զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության»,- ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Ս. Սարգսյանը: