Մարո՞ւմ են

16/09/2010

Դեռեւս հուլիսին «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն վերագործարկեց կարբիդի արտադրամասը: Ընկերությունն աշխատանքի էր կանչել պարապուրդի մեջ գտնվող աշխատակիցներին, որոնց աշխատավարձի բավական մեծ պարտքեր ուներ: «Այն քիչ-քիչ մարում ենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը` խուսափելով այն հարցից, թե կոնկրետ քանի ամսվա աշխատավարձ են տվել: