Հայտնի է

16/09/2010

Թուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքը երեկ կուսակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է, թե Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011թ. ամռանը: «Այսօրվա դրությամբ, մենք մտածում ենք այն կազմակերպել օգոստոսին, իսկ եթե եղանակային պայմաններից ելնելով հունիսին կազմակերպվի, դա արդեն կորոշի խորհրդարանը: Բայց դա ոչ մի կերպ չի կարող լինել արտահերթ ընտրություններ»,- նշել է Հ. Չելիքը։