Համեմունքներ եւ դեղաբույսեր

16/09/2010

Բանջարանոցային սոխը լինում է 4 տեսակի, որոնցից ամենալավը սպիտակ սոխն է: Եթե նոր սկսվող կատարակտի ժամանակ նրա հյութը կաթեցնեք աչքերին, ապա այն կկանխարգելի կատարակտի զարգացումը, կմաքրի աչքերն ու կլավացնի տեսողությունը: Սպիտակ սոխը լավացնում է ախորժակը, մեծացնում սեռական պոտենցիան, նաեւ վերացնում մաշկի դեղնածությունը, բացում անոթները եւ կարգավորում արյան հոսքը, բուժում եղունգների տարբեր հիվանդություններ: Սոխը վերացնում է նաեւ տարբեր տեսակի թունավոր նյութերի ազդեցությունը: Ավելի լավ է սոխն օգտագործել տապակած կամ եփած վիճակում: Եթե սոխի հյութն ու աղը խառնեք իրար եւ դնեք գորտնուկների վրա, դրանք կանհետանան: Ճամփորդելիս եթե սոխ ուտեք, այն կպահպանի կլիմայի փոփոխության հետ կապված տհաճություններից: Եթե սոխը խորովեք տաք ջեռոցում եւ տաք-տաք ուտեք, ապա դա կնպաստի դաշտանի սկսվելուն, կդադարեցնի լորձի արտադրությունը եւ կփափկեցնի կուրծքը:

ՍԽՏՈՐԸ
լինում է վայրի եւ բանջարանոցային: Ամենալավը մեծ գլխով սխտորն է: Սխտորը վերացնում է աչքերի տակի այտուցները, հաճելի է դարձնում սեռական մերձեցումը այն մարդու համար, որը դրանից հաճույք չի ստանում: Սխտորն օգնում է թաց հազի ժամանակ, վերադարձնում է ձայնը, դաշտանը առատ է դարձնում, արգանդից դուրս է բերում ընկերքը: Այն բուժում է թութքը, օգնում է մեջքի ցավի ժամանակ, մեծացնում սեռական պոտենցիան, լավացնում է դեմքի գույնը: Այն օգտակար է նաեւ փայծաղի համար: Սակայն սխտորը կարող է խոցերի առաջացման պատճառ դառնալ, վատացնել տեսողությունը, առաջացնել գլխացավեր: Սխտորի վնասակար հատկությունները վերացնում են քացախն ու յուղը:

ՀԻԼ (մելկի կարդամոն): Ամենալավն այն հիլն է, որն ավելի սուր հոտ ունի: Հիլն օգնում է ստամոքսին եւ լյարդին, դադարեցնում է սրտխառնոցը, փսխումը, ամրացնում սիրտը: Ցուրտ եղանակին հիլը տաքացնում է ստամոքսը, լյարդը, այլ օրգաններ, եւ ամրացնում դրանք: Սակայն հիլը լյարդի համար վնասակար է: Հիլը կարելի է օգտագործել օրական 1,47 գրամից ոչ ավելի:

ՄԵԽԱԿ: Ամենաօգտակարը մեխակի այն տեսակն է, որն ավելի սուր հոտ ունի, քաղցր է եւ մի թեթեւ դառնավուն: Այն հաճելի է դարձնում բերանի համը, վերացնում է տհաճ հոտերը եւ ականջների խշշոցը: Մեխակը նպաստում է մազերի պնդացմանը, լավացնում տեսողությունը: Այն ամրացնում է սիրտն ու լյարդը, մեծացնում սեռական պոտենցիան: Եթե ամեն ամիս մեխակի թուրմով լվանաք գլուխը, կարող եք խուսափել հղիանալուց: Օրական չափաբաժինը` 1,47 գրամ: Մեխակին կարող է փոխարինել մշկընկույզը (մուսկատնի օրեխ) կամ դարչինը:

ԴԱՐՉԻՆ: Ամենալավը մանր, կարմրավուն դարչինն է: Այն օգտակար է ստամոքսի համար, դուրս է մղում լորձն ու խոնավ արտադրությունը: Օրական չափաբաժինը` 2,2 գրամ: Դարչինը բացում է երիկամների եւ արգանդի կպումները, առատ դարձնում միզարտադրությունն ու դաշտանը: Այն մաքրում է երիկամներն ու միզապարկը: Սպանում է ճիճուներին: Եթե 1,47 գ դարչինը մանրացնեք, խառնեք մեղրի հետ եւ քսեք շարժվող, ցավացնող ատամին, ապա ցավը կանցնի եւ ատամը կամրանա: Սակայն դարչինը վնասակար է փայծաղի համար եւ կարող է խոց առաջացնել: Դարչինի վնասակար հատկությունները չեզոքացնում է մաղադանոսի սերմը:

ԿՈՃԱՊՂՊԵՂԸ (իմբիր) լինում է երկու տեսակի` չինական եւ հնդկական: Այն լիցքաթափող հատկություն ունի: Օգնում է կաթվածի եւ դեմքի ծռվածության ժամանակ: Կոճապղպեղը նպաստում է ցրտից եւ լորձից առաջացող հիվանդությունների դեպքում: Այն սրում է միտքը: Եթե կոճապղպեղը լցնեք աչքերի մեջ, դա կվերացնի աչքերի դեմ մթնելը եւ թանձր լորձ կհանի կոկորդից: Այն նպաստում է նաեւ մարսողությանը, մաքրում եւ տաքացնում ստամոքսն ու լյարդը: Եթե կինը հեշտոցի մեջ մտցնի մեղրի հետ խառնած կոճապղպեղ, ապա դա կնպաստի մերձեցումից հաճույք ստանալուն: Օրական չափաբաժինը` 1,47 գրամ: Սակայն կոճապղպեղը վնաս է տաքարյուն մարդկանց: Կոճապղպեղին կարող է փոխարինել սովորական պղպեղը:

ՍԵՎ ՊՂՊԵՂԸ
լիցքաթափող հատկություն ունի, հանգստացնում է նյարդերը: Այն դադարեցնում է լորձի արտադրությունը: Օգնում է արցունքաբերության ժամանակ, օգտակար է ցրտից առաջացած հազի դեպքում: Բացում է ախորժակը, նպաստում մարսողությանը: Սեւ պղպեղը տաքացնում է ստամոքսն ու լյարդը, դուրս բերում տափակ ճիճուներին: Պղպեղը նաեւ հակաթույն է համարվում: Սակայն սեւ պղպեղը հյուծում է մարմինը: Սրան կարող է փոխարինել սպիտակ պղպեղը:

ՍՊԻՏԱԿ ՊՂՊԵՂԸ
իր հատկանիշներով մի քիչ թույլ է սեւ պղպեղից: Այն մաքրում է լորձը եւ սեւ մաղձը: Չափաբաժինը` 2,2 գրամ: Սակայն սպիտակ պղպեղը չորացնում է սերմը եւ ընդհատում հղիությունը: Այն վնասակար է երիկամների համար: Նրա վտանգավոր հատկությունները վերացնում է մեղրը: Սպիտակ պղպեղին կարող է փոխարինել կոճապղպեղը:

ԹԱՐԽՈՒՆ: Ամենալավը թարմ թարխունն է: Այն օգտակար է ատամների համար, օգնում է բոլոր տեսակի չարորակ խոցերի դեպքում: Թարխունն ամրացնում է ստամոքսը, վերացնում բերանի տհաճ հոտը: Ժանտախտի համաճարակի ժամանակ թարխունի հյութ խմելը կպահպանի հիվանդությունից:

ԱՆԱՆՈՒԽ (ԴԱՂՁ): Ամենից օգտակարը նոսր տերեւներով անանուխն է: Այն փափկացնող հատկություն ունի: Օգնում է խոցերի, ականջներում աղմուկի դեպքում: Բերանից վերացնում է սոխի եւ սխտորի հոտը: Օգնում է դժվար շնչառության եւ կրծքի ցավի դեպքում: Տարրալուծում է սեւ մաղձը, բուժում է դեղնախտը, ջրգողությունը: Անանուխը զսպում է սեռական ցանկությունը եւ քրտնեցնում: Եթե անանուխի թուրմով շփեք մարմինը, ապա կարող եք բուժել էկզեման եւ քորը: Չափաբաժինը` 4,4 գրամ: Սակայն անանուխը վնասակար է երիկամների համար: Նրա վնասակար հատկանիշները վերացնում է մատատուկի հյութը:

ՔԱՑԱԽ: Ամենալավը գինու քացախն է: Այն օգնում է գլխացավերի դեպքում: Հեռացնում է մազերի թեփը, նպաստում մարսողությանը, ամրացնում ստամոքսը: Այն մեծացնում է սեռական ցանկությունը, դադարեցնում լորձի արտադրությունը, օգնում է ջրգողության ժամանակ: Քացախը կոտրում է նաեւ ծարավը: Սակայն մեծ քանակով օգտագործելու դեպքում այն հյուծում է օրգանիզմը: Քացախի վնասակար հատկանիշները վերացնում է մեղրը: Քացախին կարող է փոխարինել խակ խաղողի հյութը:

ՀԱՄԵՄ: Ամենաօգտակարը բանջարանոցային համեմն է` դեղին ծաղիկներով: Այն հանգստացնում է մարդուն, ունի նաեւ քնաբեր հատկություն: Օգնում է գլխացավերի, ինչպես նաեւ ականջացավի դեպքում: Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կաթը: Համեմն օգտակար է նաեւ մեջքացավերի դեմ, փափկացնում է կարծր ուռուցքները: Սակայն այն վնասակար է աչքերի համար: Համեմին կարող է փոխարինել երիցուկը: Մի թեթեւ խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի եւ կթեթեւացնի ցավերը: Չափաբաժինը` 14,7 գրամ:

ՔԻՄԻՈՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ
: Օգտակար է սրտխփոցի, մրսածության ժամանակ: Ամենից լավ ազդում է ստամոքսի վրա: Վերացնում է կլոր եւ տափակ ճիճուները: Քիմիոնի չափից դուրս շատ գործածությունը չորացնում է օրգանիզմը: Չափաբաժինը` 5,88 գրամ: Նրան կարող են փոխարինել անիսոնն ու ֆենխելի սերմերը:

ԱՆԻՍՈՆ: Անիսոնի գոլորշիները օգնում են գլխացավերի դեպքում, մաքրում թոքերը ավելորդ խոնավությունից, բուժում հազը: Անիսոնը լուծում է սեւ մաղձը եւ դուրս հանում օրգանիզմից: Այն բացում է լյարդի, փայծաղի եւ երիկամների խցանումները, նպաստում դաշտանի նորմալացմանը: Անիսոնը վերացնում է թունավոր նյութերի վտանգավոր ազդեցությունը, ունի քրտնաբեր հատկություն: Չափաբաժինը` 2,94 գրամ: Սակայն անիսոնը վնասակար է միզապարկի համար: Նրա վնասակար հատկությունները վերացնում է մատատուկի օշարակը: Անիսոնի հյութով կարելի է ողողել ատամները:

ՄԱՆԱՆԵԽ
: Ամենաօգտակարը թարմ մանանեխն է: Այն օգնում է կաթվածի ժամանակ, վերացնում ոտքերի եւ ձեռքերի դողը, վերացնում կոկորդում լորձի հավաքվելը, լավացնում է դեմքի գույնը: Մանանեխը սպանում է մեծ ու մանր ճիճուներին, դաշտանը դարձնում է առատ, մեծացնում սեռական պոտենցիան: Այն նպաստում է նաեւ մարսողությանը, բացում է արգանդի խցանումները: Մանանեխի յուղը օգնում է նստանյարդի հիվանդության, մկնատամի, նաեւ էկզեմայի դեպքում: Չափաբաժինը` 1,47 գրամ: Սակայն այն վնասակար է ուղեղի համար: Նրա վնասակար հատկությունները վերացնում է քացախը:

ԾՈՎԱԲՈՂԿԸ
օրգանիզմը մաքրում է լորձից, բացում խցանումները, լավացնում աղեստամոքսային տրակտի աշխատանքը, լավացնում ախորժակը: Ծովաբողկն օգտակար է ցածր թթվայնության, լեղապարկի հիվանդության դեպքում: Այն հիանալի միզամուղ է, այն օգտագործում են ջրգողության, միզապարկի քարերի, ռեւմատիզմի ժամանակ: Ծովաբողկն օգտակար է նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների` ստենոկարդիայի եւ իշեմիայի դեպքում: Դրա համար 1 թեյի գդալ քերած թարմ ծովաբողկին ավելացնում են այնքան մեղր, որ խառնուրդը կազմի 1 ճաշի գդալ: Այս խառնուրդն ուտում են սոված փորին, նախաճաշից մեկ ժամ առաջ: Կուրսը 30 օր է: Տհաճ զգացողության դեպքում ծովաբողկի քանակը քչացնել, ապա աստիճանաբար կրկին հասցնել 1 թեյի գդալի: Բուժումը կարելի է կրկնել 21 ամսից ոչ շուտ: Բուժման ընթացքում չի կարելի ծխել, խմել եւ գերլարվել: Խորհուրդ է տրվում 5-6 կուրս` 3 տարվա ընթացքում: Ծովաբողկը նաեւ հզոր հակաբորբոքային հատկություններ ունի: Անգամ մի փոքրիկ կտոր եթե դնեք թթուների, մարինադի մեջ, ապա դրանք չեն փչանա: Ծովաբողկի սուր համը կոտրելու համար այն խառնում են ընկույզի, կիտրոնի հյութի, քերած հում բողկի հետ:

Ահա օրգանիզմը լորձից մաքրելու հիանալի միջոց. 150 գ քերած ծովաբողկին խառնել 2-3 կիտրոնի հյութ, խառնուրդն ընդունել օրը 2 անգամ` սոված փորին, կեսական թեյի գդալ: Սկզբում ծովաբողկը կարող է արցունք առաջացնել, գլխում տհաճ զգացողություններ, սակայն, եթե խառնուրդը մի քանի օր ընդունելուց հետո այդ զգացողությունն անցնի, ուրեմն օրգանիզմն ազատվել է լորձից: Դրանից հետո ուտելուց առաջ խմել գազարի թարմ հյութ:

Առո՛ղջ եղեք: