Ոսկու համաշխարհային գները նոր ռեկորդ են սահմանել: Տրոյական ունցիան արժե մոտ 1275 դոլար: Վերլուծաբանները զարմացած են եւ չեն կարողանում բացատրել, թե ինչով է պայմանավորված գների նման կտրուկ աճը: Շուկայում գլոբալ տնտեսության իրավիճակի մասին որեւէ մտահոգիչ նորություն չի ստացվել: Միակ նշանակալի նորությունը թերեւս այն է, որ դոլարի փոխարժեքը նվազել է:
Բորսայական հարթակներում որեւէ էական փոփոխություն չի գրանցվել: Ինչ վերաբերում է նավթի գներին, ապա դրանք բավական կայուն են: