Մտահոգվում են

15/09/2010

Երեկ ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, որով մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են «դաշտային գնահատման առաքելության այցին ԼՂ հարակից շրջաններ»: «Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում` եթե առկա է ԼՂՀ իշխանությունների համաձայնությունը»: «Այսպիսի մի փաստահավաք առաքելություն այցելել էր տարածաշրջան 2005թ.` ներկայացնելով զեկույց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Ի հեճուկս հայկական կողմի ջանքերի, այդ առաքելությունը չէր այցելել Ադրբեջանի կողմից զավթված շրջաններ` սահմանափակվելով միայն ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների դիտարկմամբ»,- հիշեցնում է ՀԱԿ-ի հանձնաժողովը եւ ԼՂՀ իշխանություններին կոչ անում «թույլ տալ առաքելության այցելությունը տարածաշրջան միայն այն դեպքում, եթե առաքելությունը կդիտարկի նաեւ Ադրբեջանի կողմից զավթված ԼՂՀ տարածքները»: «ՀՀ-ն իր կողմից պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի ԼՂՀ իշխանությունների պահանջին եւ ապահովի ԵԱՀԿ Մինսկի խմբի դրական պատասխանը»,- ասված է հաղորդագրությունում: