Վերջին օրերին Youtube ցանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի եւ ստորացման են ենթարկվում Հայաստանի զինված ուժերի համազգեստով երիտասարդներ: Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` նախարարությունը «համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու եւ հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ»: «Պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը»,- ասված է հաղորդագրությունում: