Հաագայում

15/09/2010

Երեկ Հաագայի դատարանում սկսվել են ընդդեմ Ռուսաստանի` Վրաստանի ներկայացրած հայցի բանավոր լսումները: Հաագայի դատարանում Վրաստանի շահերը պաշտպանելու են օտարազգի դատապաշտպաններ Ջեյմս Քրոուֆորդը, Ֆիլիպ Սանդսը, Փոլ Ռայխլերը եւ Պայա Ախավանը: Սեպտեմբերի 13-17-ն անցկացվելիք լսումների ժամանակ վրացական կողմը կներկայացնեն Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն եւ ԱՆ փոխնախարար Թինա Բուրջալիանին: Օգոստոսի 13-15-ը դատավորները կծանոթանան ռուսական կողմի, իսկ 14-17-ը` վրացական կողմի դիրքորոշումներին: Հիշեցնենք, որ Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է էթնիկական զտում իրականացնելու եւ ռասայական խտրականության չեզոքացման կոնվենցիան խախտելու համար: