Սպանվել է 52 լրագրող

15/09/2010

2010թ. առաջին 8 ամիսների ընթացքում աշխարհում սպանվել է 52 լրագրող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4-ով պակաս: Այդ տվյալները հրապարակել է Մամուլի միջազգային ինստիտուտը, որի ուսումնասիրությունների համաձայն, ամենաշատ թվով լրագրողներ իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են Լատինական Ամերիկայում եւ Ասիայում: Նշված ժամանակահատվածում Եվրոպայում սպանվել է 2 լրագրող` Հունաստանում եւ Ռուսաստանում: