Հաստատել է

11/09/2010

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է դպրոցական դասագրքերի վարձավճարների չափը: ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ 2010թ. օգոստոսի 21-ին ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման «2010-2011 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին»: Հանձնարարվել է հանրակրթական դպրոցների բոլոր տնօրեններին դասագրքերի վարձավճարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկները փակցնել դպրոցներում` ծնողների եւ աշակերտների համար տեսանելի տարածքներում: