Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը` երեկ անդրադառնալով ուղղափառ Սումելա վանքի բացմանը եւ Աղթամարի Սուրբ Խաչին, ասել է, թե 8 տարի է` Թուրքիայի ժողովրդավարության մեջ լուրջ զարգացումներ են տեղի ունենում` հիշեցնելով Սումելա վանքում եւ Աղթամարի Ս. Խաչում կրոնական արարողությունների անցկացման թույլտվությունները: «Սումելայի վանքի պատարագը շատ արձագանքներ առաջ բերեց: Թող տարին մեկ անգամ գան եւ պատարագ իրականացնեն: Նույն բանը արեցինք Վանի Աղթամարի եկեղեցու հետ կապված: Աղթամարի Ս. Խաչի վերանորոգումը պետական գանձարանից է արվել: Դեռ ավելի լավ բաներ էլ են լինելու: Մինչեւ երեկ տաբու համարվող որոշ բաներ կոտրելով գալիս ենք: Եվ այդ ամենը անում ենք աշխարհի խաղաղության համար»,- նշել է Թուրքիայի վարչապետը: