Սպասում է

11/09/2010

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Մորելը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարն իր ռուս գործընկերոջ հետ նախատեսում է քննարկել հակահրթիռային պաշտպանությանը, ռազմական բարեփոխումներին, ինչպես նաեւ՝ միջգերատեսչական համագործակցությանն առնչվող հարցեր: Ջեֆ Մորելը նշել է նաեւ, որ այդ հանդիպումը շատ կարեւոր է ԱՄՆ-ի համար, ապա ավելացրել, որ կողմերը քննարկելու են հարցերի լայն շրջանակ: Հիշեցնենք, որ Պենտագոնի առաջնորդը Ռուսաստանի եւ Խորհրդային Միության գծով մասնագետ է, 1974թ. Ջորջթաունի համալսարանում դոկտորի աստիճան է ստացել` ռուսական եւ սովետական պատմության բնագավառում, եւ այժմյան վարչակազմում համարվում է ռուսամետ տրամադրություններ ունեցող պաշտոնյաներից մեկը: Ի դեպ, պատմության մեջ առաջին անգամ է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը Պենտագոն է հրավիրում իր ռուս գործընկերոջը: