Այրվել է

11/09/2010

Երեկ ժամը 15:00-ի սահմաններում Երեւան-Արտաշատ գլխավոր մայրուղու վրա այրվում էր «Մերսեդես-Բենց» մակնիշի մի ավտոմեքենա: Մեքենայում այդ պահին գտնվում էին 4 հոգի, եւ, բարեբախտաբար, որեւէ մեկը չտուժեց: Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը: Ըստ ոստիկանների՝ դեպքը տեղի է ունեցել մեքենայի անսարքության պատճառով: Մինչդեռ ավտոմեքենայի վարորդի փոխանցմամբ՝ մեքենան գտնվում էր բարվոք վիճակում: «Մեքենան շատ նորմալ վիճակում ա: Պրոպկա էր, կանգնեցրինք, հետո ուզում էինք խոդ տալ, կայծ տվեց-տրաքավ, թե չէ ամեն ինչ նորմալ էր: Մենք էլ Ջերմուկից էինք գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց մեքենայի վարորդ Վարդան Սահակյանը՝ դժգոհելով հրշեջ ծառայության ուշացումից: «Մենք վախտին հասել ենք: Հենց իմացել ենք, շուտ եկել ենք»,- պնդում էին դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակիցները: